-
18.02.2020|
09:35
Մթության միջով ափերս
սառած
Դեպ քեզ եմ մեկնում`
անկենդան ու լուռ,
Կենդանի ջրից մի ումպ
անելու,
Անապատում այս չմոլորվելու:
-
14.02.2020|
00:06
Դու առողջներին պետք չես, Տե՛ր, բնավ,
Կաղերն ու խուլերն են դեպի Քեզ վազում։
-
11.02.2020|
00:11
Տուր մեր ոտնատեղը
մեզ, Տեր,
Խոստումիդ հարմար,
Տուր մեզ ամրություն`
Քայլելու այս տաք
անապատներով:
-
07.02.2020|
00:14
Սպասումների առավոտները
Կրկին լուռ դողով ծեծում են դուռը։
Հեռացածների ձայներն են լսվում
Հալվող ձյուների տաք հալոցքներում:
-
04.02.2020|
00:03
Լույս արեգական`
հավատքի խորան.
Քո ողորմածության դռներն
են բացվում
Այս առավոտյան:
-
31.01.2020|
09:43
Ամենակարող,
Իցիվ լսեինք ձայնդ կենդանի,
ՈՒ մարմնավոր ծանր կերպերից,
Մեր հոգուն իջնող խավարի մեգից
Զատվեինք մի պահ:
-
24.01.2020|
00:06
Լույսը բեկվում է` մեզ չհասնելով…
Կուռքեր սարքելով առաջ ենք գնում,
Մեր չար սրտերից
Նորանոր կուռքեր լուռ արարելով:
-
21.01.2020|
00:02
Ականջ դիր, Տեր իմ, ցավի ճիչին...
Մեղքի գալարուն նետերն անհամար
Կրկին կալել են մեր հիվանդ հոգին։
-
17.01.2020|
00:02
Լույսդ կաթում է ուսերիս վրա,
Թախկած հոգուս մեջ,
Մեռած կարոտի թելերը մեղմիկ,
Լույսի հպումից հատ-հատ արձակվում,
Աղոթք են դառնում:
-
14.01.2020|
00:09
Լույս` ի լույս, Աստված Ճշմարիտ.
Որ ճերմակազգեստ ձյուների նման,
Արևամուտին անձայն
իջնում ես ցավերի վրա,
Ամոքելու զայնք: